Ֆրանսիայում այսօր համազգային գործադուլ է ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման, օրվա ընթացքում պլանավորված է ավելի քան 200 հանրահավաք տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում։
Ֆրանսիական կառավարությունը առաջարկում է երկրում կենսաթոշակային տարիքը 62-ից դարձնել 64 տարեկան։ Նախագահ Մակրոնի նախաձեռնած այդ փոփոխությունը Ֆրանսիայի աշխատանքի նախարարության գնահատականներով թույլ կտա տնտեսել տարեկան մոտ 18 միլիարդ եվրո։
Սոցհարցումները վկայում են, որ ֆրանսիացիների մոտ 60 տոկոսը դեմ է այդ բարեփոխումներին, 46 տոկոսն էլ պատրաստ է միանալ բողոքի ցույցերին։