Մատչելիության հղումներ

«Կողմնակալ և անարդար»․ Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը


Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղում և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ադրբեջանցի պատգամավորները Եվրախորհրդարանի բանաձևն անվանել են «կողմնակալ և անարդար», իսկ դրա հեղինակներին՝ «անընդունակ հեռանալ երկակի ստանդարտների քաղաքականությունից»։

Երեկ Եվրախորհրդարանը Լաչինի միջանցքի հարցով բանաձև ընդունեց, որը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Արցախը աշխարհի հետ կապող միակ ճանապարհը և ձեռնպահ մնալ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական կապերը խափանելու գործելակերպից։

Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է 40 օր։

XS
SM
MD
LG