Մատչելիության հղումներ

Կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ, առաջընթաց չի արձանագրվել. Արցախի նախագահ


Հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով, Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին տեղեկացրել է Արցախի նախագահը Արայիկ Հարությունյանը:

Նա հավելել է, որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել: Դրա փոխարեն, հունվարի 17-ին գազամատակարարման խաթարման հետևանքով ստեղծվել են նոր լրջագույն խնդիրներ, հաղորդում են Հարությունյանի աշխատակազմից:

Ավելի վաղը ՌԴ ԱԳ նախարարն էր հայտարարել նման հանդիպման մասին, ավելին՝ պնդել էր, թե ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի։

Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման պատճառով Արցախում արդեն 38 օր տևող հումանիտար ճգնաժամի հետևանքներն ու դրանց հաղթահարման մեխանիզմները։

XS
SM
MD
LG