Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս վեց հիվանդ


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախից վեց հիվանդ 󠆽տեղափոխվել է Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 36 հիվանդ, այդ թվում՝ օտարերկրացիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG