Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել են Արմեն Գրիգորյանն ու Արցախի ԱԳ նախարարը


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արցախի արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանին:

ԱԽ քարտուղարի գրասենյակից հաղորդում են, որ նրանք քննարկել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, մասնավորապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 36 օր արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Այս համատեքստում կարևորել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը:

Սերգեյ Ղազարյանը արտգործնախարար է նշանակվել հունվարի 11-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG