ՀՖՖ Գործադիր կոմիտեն այսօր կայացած նիստին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչիչ է ընտրել Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին:
66-ամյա մասնագետը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։
Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։
Այս պաշտոնը թափուր էր արդեն շուրջ 3,5 ամիս՝ սեպտեմբերի 29-ին իսպանացի Խոակին Կապառոսի հրաժարականից հետո: