Մատչելիության հղումներ

Միջազգային կառույցները պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանը. Արցախի ՄԻՊ


Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում ենթակառաուցվածքային ահաբեկման այս մեթոդը նպատակ է հետապնդում Արցախի խաղաղ բնակչությանը ենթարկելու հավելյալ տառապանքների և մարդկային անտանելի պայմաններ ստեղծելու Արցախում, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Ադրբեջանի վարքագիծը անարգանք է մարդու իրավունքների օրակարգի, մարդասիրական արժեքների և քաղաքակրթության նկատմամբ։ Պետություններն ու միջազգային կառույցները և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը», - ընդգծել է Գեղամ Ստեփանյանը:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն մեկ ամիս: Չորրորդ օրն է՝ Հայաստանից Արցախ նաև հոսանք չի մատակարարվում։ Ստեփանակերտից հայտնում են՝ ադրբեջանական կողմը չի թույլատրում մոտենալ Աղավնո-Բերձոր հատված վերականգնողական աշխատանքների համար։ Արցախում երեկ անջատվել է ֆիքսված ինտերնետը, շարժականն էլ խափանումներով է գործում։ Բաժանորդներին «Ղարաբաղ տելեկոմից» տեղեկացրել են, որ մալուխն է վնասվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG