Մատչելիության հղումներ

Ադրբեջանը խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝ հոսանքի մատակարարումը վերականգնելու համար. Ռուբեն Վարդանյան


Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլև խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար, այսօր Արցախում ընդլայնված խորհրդակցությանը նշել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ կարևորելով ներքին ռեսուրսների խնայողական օգատագործումը:

Վերջին երկու օրերին Արցախում եղած խնդիրներին գումարվեց նաև էլեկտրաէներգիայինը: Ստեփանակերտում ու շրջաններում երեկվանից հովհարային անջատումներ են։

«Իրավիճակը բարդ է», - ասել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ բազմաթիվ խնդիրներ կան թե՛ պարենի, թե՛ դեղորայքի հետ կապված։

Իրավիճակը բարդ է նաև մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված տնտեսությունը ևս ճգնաժամի մեջ է հայտնվել, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը, ասված է հաղորդագրության մեջ։

Պետնախարարի գնահատմամբ՝ Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայթափմանը. «Բայց մենք պայքարում ենք մեր հայրենիքում, մեր հողի վրա ապրելու իրավունքի համար: Ու շատ ոգևորիչ է, որ մեր ժողովուրդն ընդունում է այս մոտեցումը: Բայց դա մեզնից, որպես ղեկավարներ, պահանջում է ժողովրդի հետ ազնիվ ու անկեղծ լինել, հասկանալ իրավիճակի ողջ լրջությունը»:

Արցախն արդեն մեկ ամիս է, ինչ շրջափակման մեջ է։

XS
SM
MD
LG