Այսօր Ստեփանակերտից Հայաստան է տեղափոխվել անհապաղ բժշկական օգնության կարիք ունեցող ևս 3 քաղաքացի, «Ազատությանը» հայտնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ)։
Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին այլ մանրամասներ չներկայացրեց։
Շրջափակման չորս շաբաթների ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ ընդհանուր18 ծանր հիվանդ է տեղափոխվել Հայաստան, այդ թվում՝ երեխաներ։
Արցախն արդեն մեկ ամիս է՝ շրջափակման մեջ է։ Լաչինի միջանցքը շարունակում է բաց մնալ միայն ռուս խաղաղապահների համար, երբեմն այստեղով անցնում են Կարմիր խաչի մեքենաները: