Մատչելիության հղումներ

Երեք տարվա ընդմիջումից հետո Փաշինյանն առաջին անգամ ոչ առցանց ասուլիսով հանդես կգա


Կառավարությունում այսօր կեսօրին տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Այս անգամ լրագրողները վարչապետին ուղիղ հարց տալու հնարավորություն կունենան։

2020 թվականի գարնանը քովիդի համաճարակի ընթացքում ու դրան հետևած ղարաբաղյան պատերազմից հետո Փաշինյանը միայն հեռավար ասուլիսներ է ունեցել, լրատվամիջոցները նախօրոք են հարցերն ուղարկել վարչապետի աշխատակազմ ու ասուլիսներին անձամբ չեն մասնակցել։ Փաշինյանի վերջին՝ ոչ հեռավար, լրագրողների հետ դեմ առ դեմ ասուլիսը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարին՝ Կապանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG