Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը վաղն առցանց ասուլիս կտա. մի շարք ԶԼՄ-ներ բոյկոտում են


Վաղը` հունիսի 27-ին` ժամը 20:00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչների հարցերին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարությունից պահանջում են, որ ասուլիսի համար հարցերը նախօրոք ուղարկվեն: Սա նման ձևաչափով արդեն չորրորդ ասուլիսն է:

Առցանց ասուլիսին ընդառաջ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանը, անընդունելի են համարել այս ձևաչափը:

«Անընդունելի ենք համարում երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ: Կարծում ենք, որ դա խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է խոսքի ազատության և ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին», - ասված է հայտարարության մեջ։

Լրատվամիջոցները նշում են նաև, որ նման կերպ սահմանափակվում է պատշաճ լրատվություն ստանալու հնարավորությունը: Նրանք վարչապետին հորդորում են «վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային»:

2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով էր պարբերաբար պատասխանում քաղաքացիների հարցերին, սակայն պատերազմից հետո շփման այդ մեթոդը ևս նա գրեթե չի կիրառել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG