Մատչելիության հղումներ

Թուրքական կողմը տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է. ԱԳՆ խոսնակ


Թուրքական կողմն այսօր տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է, հայտնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:

Հունանյանը հավելել է, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022 թվականի հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:

«Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի», - նշել է խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG