Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Մենք պահում ենք մեր դիրքերը»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 30-ը դեկտեմբերի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 30-ը դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ կեսգիշերին տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին:

Նա ասել է, որ երկիրը հերթական անգամ ենթարկվել է ռուսների հրթիռային գրոհներին, որոնց հետևանքով շարքից դուրս եկած էներգահամակարգի վերականգնումը ժամանակ է պահանջելու:

Խոսելով պատերազմի մասին, Զելենսկին հավաստիացրել է, որ Ուկրաինայի բանակն ընդհանուր հաշվով պահում է դիրքերը:

«Դոնբասի արևելքում ռազմաճակատի որոշ հատվածներում մենք առաջխաղացում ենք ապահովել», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նաև հավաստիացրել է, որ դաշնակիցների օգնության շնորհիվ 2023 թվականին հակաօդային պաշտպանությունը կաշխատի շատ ավելի արդյունավետ ռեժիմով և այդպես կհզորացնի թե՛ Ուկրաինայի և թե՛ ամբողջ Եվրոպայի անվտանգությունը:

«Դա մեր ամենակարևոր խնդիրներից է, և ես համոզված եմ, որ մենք այն անպայման կլուծենք», - ասել է Զելենսկին:

XS
SM
MD
LG