Իրանում այս գիշեր խոշոր զորավարժություններ են մեկնարկել:
Համակարգման գծով բանակի հրամանատարի տեղակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի «Զոլֆաղար-1401» համատեղ զորավարժությունները կազմակերպվել են երկրի հարավում՝ Ջասկում և Հորմուզի նեղուցից արևելք:
Զորավարժությունների գլխավոր նպատակներից մեկը, ըստ հրամանատարի, զորքերի խորացված պատրաստությունն է հատուկ պայմաններում գործողություններ իրականացնելու համար։
Սայարիի խոսքով՝ զորավարժությունները նպատակ ունեն հիշեցնել տարածաշրջանի երկրներին, որ տարածաշրջանում խաղաղություն ձեռք կբերվի միայն տարածաշրջանային ներուժի ու միասնության շնորհիվ։
«Պատմությունն ապացուցել է, որ անդրտարածաշրջանային դերակատարները ձգտում են պատերազմի և անկայունության», - հայտարարել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։
«Զոլֆաղար-1401»-ը նախատեսված է ցույց տալու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ զենքի էմբարգոյի անարդյունավետությունը, նշվում է պաշտոնական հաղորդագրություններում: