Մատչելիության հղումներ

Մեդվեդև․ «Ռուսաստանը լքած քաղաքացիներին պետք է զրկել երկիր վերադառնալու իրավունքից»


ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

«Այն ռուսաստանցիները, որոնք իրենց երկրին պարտություն են ցանկանում, պետք է զրկվեն մինչև կյանքի վերջը Ռուսաստան վերադառնալու իրավունքից, ինչպես նաև հայրենիքում առկա բոլոր եկամտի աղբյուրներից», - այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Անբարո այս իրավիճակին, երբ դավաճանները տենչում են սեփական պետության պարտությունը, բայց դրան զուգահեռ նաև գումար են վաստակում Ռուսաստանի հաշվին, պետք է մեկընդմիշտ վերջ տալ», - գրել է Մեդվեդևը իր Տելեգրամ ալիքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG