«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները այսօր կեսօրին հարձակում են իրականացրել սիրիական Ռաքքայի կենտրոնում գտնվող անվտանգության ուժերի գրասենյակի վրա՝ քաղաքը վերահսկող քրդական ջոկատների առնվազն վեց մարտիկների մահվան պատճառ դառնալով։ Այս մասին Twitter-ում գրել է սիրիացի քրդերի զինված կազմավորումների հրամանատար Մազլում Աբդին։
Քրդական աղբյուրների փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալներից մեկը սպանվել է, ևս մեկը՝ ձերբակալվել։
2014 թվականից Ռաքքան «Իսլամական պետության» դե ֆակտո մայրաքաղաքն էր։ Քրդական ուժերի և դրանց հետ դաշնակցող արաբական աշխարհազորի համատեղ ջանքերվ այն ազատագրվեց 2017 թվականի հոկտեմբերին։