Մատչելիության հղումներ

Պետք է միանանք ու ասենք՝ պաշտպանելու ենք մեր պետությունը. Ռուբեն Վարդանյան


Արցախը շարունակում է շրջափակման մեջ մնալ: Արդեն 14 օր բնապահպան ներկայացող ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհն է:

Մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակում այսօր հանրահավաք է նախատեսված, պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում բոլորին կոչ արեց գալ այստեղ. «Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք կանք, մենք պետք է միանանք ու ասենք մի խոսք՝ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, մեր արժանապատվությունը, մեր պատմությունն ու ապագան», - ասաց նա:

Մի քանի տասնյակ արցախցիներ միջանցքը բացելու պահանջով նախօրեին շարժվել էին դեպի ճանապարհի արգելափակված հատված։ Ադրբեջանցի ցուցարարներից ոչ հեռու գտնվող ռուսական անցակետի մոտ արցախցիները խաղաղապահներից պահանջել էին կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությամբ ստանձնած պարտավորություններն ու ապահովել անվտանգ երթևեկություն։ Ըստ արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանի՝ իրենց ռուս գնդապետներից մեկն է դիմավորել և խոստացել, որ դեկտեմբերի 26-ին ճանապարհը բացվելու է։

XS
SM
MD
LG