Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարել է Լավրովը


Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը

Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով համատեղ ասուլիսում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Սերգեյ Լավրովն ասել է, որ Վարդանյանը Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի։

«Վարդանյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը նրան զրկել է քաղաքացիությունից։ Նրա Ղարաբաղ այցելելը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Լավրովը։

Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ Ռուբեն Վարդանյանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում «խնդիրներ է ստեղծում տեղացի բնակչության համար, խոչընդոտում է քաղաքացիների վերաինտեգրմանը»։

«Նրա գործողությունները հանցավոր բնույթ են կրում, ուստի պետք է վերջ տալ, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ։ Մինչ նրա ժամանելը դրական շփումներ կային, իսկ այդ գործոնը շատ ոչնչացնող է և խախտում է կայունությունը», - ասել է Բայրամովը։

XS
SM
MD
LG