Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանն այլևս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չէ


Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արխիվ, Ստեփանակերտ, 2 սեպտեմբերի, 2022թ.
Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արխիվ, Ստեփանակերտ, 2 սեպտեմբերի, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից դուրս գալու մասին գործարար Ռուբեն Վարդանյանի դիմումը:

Փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում:

Նույն հրամանագրով Ռուսաստանի քաղաքացիությունից դուրս է հանվել գործարար Կոնստանտին Սիդորովը:

Սեպտեմբերին Վարդանյանը հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին:

Ռուսաստանում Վարդանյանը հիմնել է «Տրոյկա-Դիալոգ» ընկերությունը և դարձել է «Սկոլկովո» կառավարման դպրոցի առաջին նախագահը:

Նոյեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ հարությունյանի հրամանագրով Ռուբեն Վարդանյանը նշանակվել է պետական նախարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG