Մատչելիության հղումներ

Շոյգուն այցելել է «Կալաշնիկով» գործարան


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր Իժևսկ քաղաքում այցելել է զենքի արտադրության «Կալաշնիկով» գործարան։

ՌԴ պաշտպանության նախարարության Տելեգրամ ալիքով հրապարակված տեսանյութում նա արտադրամասերով շրջում է կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Լեպինի հետ։

Շոյգուն ստուգել է պաշտպանության ոլորտի գնումների և պետական պատվերի իրականացման գործընթացը, ծանոթացել նոր զինատեսակների։

Նրան ցուցադրել են ինքնաձիգ ու դիպուկահար զենքերի վերջին մոդելները, բարձր ճշգրտության հրթիռներ ու շարժական զենիթահրանոթային համակարգեր։

Դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահի և ռազմական ղեկավարների հանդիպմանը Շոյգուն ասել էր, որ արագացվում է բանակին ժամանակակից սպառազինությունների մատակարարումը։

XS
SM
MD
LG