Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 3:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել է նաև ականանետ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 8:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայկական Զինված ուժերի ստորաբաժանումներն են երեկ երեկոյան և գիշերը գնդակոծել ադրբեջանական դիրքերը Քելբաջարի շրջանում, ինչին ի պատասխան «համարժեք միջոցներ» են ձեռնարկվել: