Մատչելիության հղումներ

Քիրբի. «Բայդենը կհանդիպի Պուտինին, եթե Ռուսաստանը պատրաստ կլինի լրջորեն բանակցել»


ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը
ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն դեպքում, եթե Ռուսաստանը պատրաստ կլինի լրջորեն բանակցել:

Այդ մասին դեկտեմբերի 22-ի ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

«Դուք լսել եք, որ ինքը նախագահը {Ֆրանսիայի նախագահ Էմանյուել} Մակրոնի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ եթե Պուտինի կողմից լուրջ պատրաստակամություն լինի, ինքը, վստահաբար, կգա հանդիպման», - նշել է Քիրբին:

Նա ավելացրել է, որ «հանդիպման վերաբերյալ ռուսների կողմից լուրջ և իրական մտադրության պարագայում Բայդենը պատրաստ կլինի բանակցել՝ պայմանով, որ նախապես հարցի շուրջ կխորհրդակցի Ուկրաինայի հետ և բանակցությունների ընթացքում էլ կշարունակի այդ կոնսուլտացիաները»:

XS
SM
MD
LG