Մատչելիության հղումներ

Ալիևը Նաջաֆլիին նշանակել է Նախիջևանում նախագահի լիազոր ներկայացուցիչ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցչություն ստեղծելու և Ֆուադ Վահիդ Օղլու Նաջաֆլիին այդ կառույցի ղեկավար նշանակելու հրամանագիրը:

Այդ փաստաթղթի համաձայն, ներկայացուցչության ղեկավարը անմիջական նշանակվում է և աշխատանքից ազատվում է նախագահի կողմից:

Լիազոր ներկայացուցիչն անմիջականորեն ենթակա է նախագահին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում ներկայացնում է նախագահին ու կատարում է նախագահի կողմից սահմանված պարտավորությունները:

Գործադիր իշխանության կենտրոնական և տեղական մարմինները և պետական մյուս կառույցները Նախիջևանի Ինքնավար հանրապետության տարածքում պարտավոր են իրենց գործունեությունը համաձայնեցնել լիազոր ներկայացուցչի հետ:

Իլհամ Ալիևը կառավարությանը հանձնարարել է լուծել հրամանագրից բխող բոլոր հարցերը:

Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հրաժարականի մասին:

Թալիբովն Ադրբեջանի մայր տարածքից Հայաստանի տարածքով անջատված այդ ինքնավար հանրապետությունը 27 տարի է ղեկավարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG