Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հայտնում են Նախիջևանի ինքնավար հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հրաժարականի մասին: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 27 տարի շարունակ։
Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ «այդ բռնապետի 27 տարվա կառավարման ընթացքում շրջանում ամբողջովին ոչնչացվել է ընդդիմությունը, շրջանը մարդաթափվել է, տնտեսությունը և բիզնեսը եղել են Թալիբովների կլանի ձեռքում, տեղական բնակչությունը կոշտ վերահսկողության և ճնշումների տակ էր»։
Վասիֆ Թալիբովը համարվում է Ադրբեջանի իշխող ընտանիքի մերձավորներից, շուրջ երեք տասնամյակ Նախիջևանը ղեկավարած պաշտոնյան Հեյդար Ալիևի զարմուհու ամուսինն է: