Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հինգշաբթի օրը կայցելի Ռուսաստան՝ քննարկելու Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիե ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցը, հայտնում են ռուսական աղբյուրները։
Առայժմ չի հաղորդվում, թե ում հետ է հանդիպելու ՄԱԿ-ին կից կառույցի ղեկավարը Ռուսաստանում։
Կիևը ահազանգում է պատերազմի ընթացքում ռուսական զորքի վերահսկողության տակ անցած խոշոր ատոմակայանում ռադիոկատիվ աղետի վտանգի մասին։ Ռուսաստանն, իր հերթին, պնդում է, որ Զապորոժիեի ատոմակայանը բազմիցս գնդակոծության է ենթարկվել հենց Ուկրաինայի զինված ուժերի կողմից։