Մատչելիության հղումներ

Անօդաչու թռչող սարքերի հարձակումներ, պայթյուններ Կիևում


Ուկրաինա - Տոնածառը Կիևում, 18-ը դեկտեմբերի, 2022թ.
Ուկրաինա - Տոնածառը Կիևում, 18-ը դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինական գործակալությունները և պաշտոնյաները հայտնում են Կիևում և Կիևի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակումների և պայթյունների մասին։

Կիևի շրջանի վարչակազմի ղեկավար Օլեքսեյ Կուլեբան կոչ է անում չլուսանկարել և չմեկնաբանել հակաօդային պաշտպանության գործողությունները: «Մնացեք ապաստարաններում և ապահով վայրերում: Անօդաչու թռչող սարքերի հարձակումը շարունակվում է», - գրել է նա։

Կիևի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում 9 անօդաչու թռչող սարք են խոցել։

Դեռևս տեղեկություններ չկան ավերածությունների կամ զոհերի մասին։

XS
SM
MD
LG