Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի կուսակցության երեք պատգամավոր խորհրդարանում հացադուլ է հայտարարել


Ակցիա հաջակցություն Միխեիլ Սաակաշվիլիի
Ակցիա հաջակցություն Միխեիլ Սաակաշվիլիի

Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած կուսակցության երեք պատգամավոր խորհրդարանում հացադուլ է հայտարարել։ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները՝ Դավիթ Կիրկիտաձեն, Աննա Ցիտլիձեն և Աբդուլլա Իսմայիլովը ծայրահեղ այդ քայլով պահանջում են նախկին նախագահին արտերկրում բուժվելու թույլտվություն տալ։

Նախօրեին հացադուլ էր հայտարարել նաև Միխեիլ Սաակաշվիլին, սակայն մի քանի ժամ անց նա դադարեցրել է եվրախորհրդարանականների խնդրանքով: Քաղաքական գործիչը բողոքի գործողության էր դիմել այն բանից հետո, երբ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է կադրեր Vivamedi կլինիկայից, որտեղ բուժում է ստանում բանտարկված նախագահը։

Նախկին նախագահի անձնական տվյալների հրապարակումը դատաապարտել են նրա ընտանիքի անդամները, աջակիցները, ինչպես նաև Վրաստանի Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG