Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի մեծ մամուլի ասուլիս չի հրավիրի։
Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է՝ թեև այս տարի Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիս չի լինի, սակայն Կրեմլն ակնկալում է, որ պետության ղեկավարն «արտասահմանյան ուղևորությունների ժամանակ» կզրուցի լրագրողների հետ։
Պուտինի, այսպես կոչված, մեծ մամուլի ասուլիսն առաջին անգամ տեղի է ունեցել դեռ 2001 թվականին, իսկ 2012 թվականին, Կրեմլ վերադառնալուց հետո, դրանք ամեն տարի անցկացվում էին դեկտեմբերին։ Ասուլիսները երկար էին տևում՝ միջինը մոտ 4 ժամ։