Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա տարեվերջյան ասուլիսն այս տարի չի կայանա, այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Դրա հետ մեկտեղ մենք ակնկալում ենք, որ նախագահը լրագրողների հետ շփման հնարավորություն, այնուամենայնիվ, կգտնի», -նշել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ առայժմ որևէ հստակություն չկա նախագահի՝ Դաշնային խորհրդին ամենամյա ուղերձի հետ կապված։
«Այս հարցը դեռ հստակեցման փուլում է», - նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։