Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:
Մանրամասներ չեն հաղորդվում:
Դումանյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի նոյեմբերի 23-ից:
Լրատվամիջոցներում տեղեկություն կա նաև փոխվարչապետի պաշտոնից Համբարձում Մաթևոսյանի ազատվելու մասին: «Այս պահին նման տեղեկություն չունենք», - «Ազատության» հարցին ի պատասխան՝ փոխանցեցին Կառավարությունից: