100-ավոր քաղաքացիներ մնացել են Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ճանապարհն այսօր առավոտյան ժամը 10։30-ի հատվածում փակել են քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ։
«Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները», - հայտնում է տեղեկատվական շտաբը՝ շեշտելով ճանապարհը դեռ երկկողմանի փակ է։