Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի պաշտոնյայի նկատմամբ


Միացյալ Նահանգները (ԱՄՆ) պատժամիջոց է սահմանել Ադրբեջանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, գնդապետ Քերիմ Ալիմարդանովի նկատմամբ՝ մարդու իրավունքների ոտնահարման համար, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում։

Ալիմարդանովը Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից է, ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության՝ 2015 և 2016 թվականներին նա մասնակցել է կալանավորների նկատմամբ խոշտանգումներին։ Այլ մանրամասներ ամերիկյան գերատեսչությունը չի նշում։

Պաշտոնական Վաշինգտոնը չի հստակեցնում, թե ինչ սահմանափակումներ են կիրառվել ադրբեջանցի պաշտոնյայի նկատմամբ։ «Թուրան» գործակալությունը հաղորում է, որ սա Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման առաջին դեպքն է։

Ադրբեջանական մամուլում Ալիմարդանովի անունը շրջանառվել է «Նարդարանի գործի» շրջանակներում. ամբաստանյալները դատարանում պնդում էին, որ ցուցմունքներ կորզելու նպատակով ճնշումների են ենթարկվել Քերիմ Ալիմարդանովի կողմից:

XS
SM
MD
LG