Մատչելիության հղումներ

Թբիլիսիի դատարանն այսօր չքննեց Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու միջնորդությունը


Վրաստան - Թբիլիսիի դատարանի նիստը, 9-ը դեկտեմբերի, 2022թ.
Վրաստան - Թբիլիսիի դատարանի նիստը, 9-ը դեկտեմբերի, 2022թ.

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր չի քննել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու միջնորդությունը՝ նիստին քաղաքական գործչի բացակայության պատճառով։ Դատարանը որոշել է հարցը քննարկել դեկտեմբերի 14-ին։

Բժիշկները նպատակահարմար չեն համարել նախկին նախագահին դատարան տեղափոխելը՝ նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Նիստը մեկնարկել է դատարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ուղեկցությամբ, որի մասնակիցները պահանջնում են Սաակաշվիլիին արտերկրում բուժվելու հնարավորություն տալ։

Անցած օրերին մի խումբ արտասահմանցի և տեղացի բժիշկներ բանտարկված քաղաքական գործչի առողջական վիճակը քննելուց հետո հայտարարեցին, որ նրա մոտ առկա է կոմայի կամ մահվան վտանգ:

XS
SM
MD
LG