Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դեկտեմբերի 7-ին բացառել է Գերմանիայի ծայրահեղ աջերի դավադրությանը Ռուսաստանի առնչությունը:
Գերմանիայի դատախազությունը հաղորդել էր, որ հեղաշրջում պլանավորելու կասկածանքով ձերբակալվածներից մեկը շփումներ է ունեցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։
«Դա Գերմանիայի ներքին գործն է, և իրենք են արձանագրում, որ Ռուսաստանի կողմից որևէ միջամտության մասին չի կարող խոսք լինել»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է Պեսկովը:
Գերմանիայի իրավապահները հայտնել են, որ ծայրահեղ աջ խմբավորման 25 անդամ է ձերբակալվել, որոնք չեն ընդունում այսօրվա Գերմանիան և պատրաստվում էին հեղաշրջում իրականացնել։