Դեկտեմբերի 3-ին Իրանում մեկնարկեց նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, այսօր հաղորդել է Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերությունը։
300 մեգավատ հզորությամբ ատոմակայանը կառուցվում է երկրի Խուզեստան նահանգում, Իրաքի սահմանի մոտ։ Շինարարությունը տևելու է ութ տարի, իսկ ծախսը՝ մոտ երկու միլիարդ դոլար։