Ակցիայի մասնակիցները հավաքվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ։ Նրանք պահանջում են ազատ արձակել նախկին նախագահին և բուժման նպատակով տեղափոխել արտասահման։
Նրա ընտանիքը, փաստաբաններն ու թիմակիցները պնդում են, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերջին շրջանում լրջորեն վատթարացել է։