Մատչելիության հղումներ

Իսպանիայի դատարանը որպես ահաբեկչություն է դիտարկում պայթյունը Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանը


Իսպանիա - Ոստիկանները դեպքի վայրում, Մադրիդ, 30-ը նոյեմբերի, 2022թ.
Իսպանիա - Ոստիկանները դեպքի վայրում, Մադրիդ, 30-ը նոյեմբերի, 2022թ.

Իսպանիայի ոստիկանությունը հետաքննում է դեկտեմբերի 1-ի վաղ առավոտյան Մադրիդի մերձակայքում գտնվող ավիաբազա ուղարկված կասկածելի ծանրոցը։

Իսպանական կառավարության պաշտոնյաները հայտնել են, որ մեկ այլ պայթուցիկ փաթեթ էլ հայտնաբերվել նոյեմբերի 30-ին Սարագոսայի զենքի գործարանում, որտեղ արտադրվող նռնականետերը Մադրիդն Ուկրաինա է ուղարկել։

Երեկ էլ Մադրիդում ուկրաինական դեսպանատանն է տեղի ունեցել պայթյուն, որը Իսպանիայի Ազգային դատարանը դիտարկում է որպես ահաբեկչություն, հաղորդում է իսպանական Europa Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Լրատվամիջոցի համաձայն՝ հետաքննությունը կմեկնարկի ոստիկանության նախնական զեկույցից հետո, որում պետք է տեղ գտնեն միջադեպի առանցքային մանրամասները։

Իսպանական մայրաքաղաքում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունում պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։ Հաղորդվել է մեկ վիրավորի մասին։ Պայթուցիկ սարքը տեղադրված էր դեսպանին հասցեագրված ծանրոցում։

Միջադեպից հետո Ուկրաինայի արտգործնախարարը հանձնարարել է բոլոր ուկրաինական դեսպանատներում խստացնել հսկողությունը և ստացվող նամակներն ու ծանրոցները պարտադիր զննել հատուկ սարքերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG