Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում ստացած Արցախի պաշտպանության բանակի 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, «Ազատությանը» տեղեկացրեց Արցախի առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանը։
Վերջինիս փոխանցմամբ, զինծառայողները թեթև բեկորային վնասվածնքեր են ստացել, բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար։
Զինծառայողներն այժմ բուժում են ստանում հոսպիտալում։
Երեկ երեկոյան Պաշտպանության բանակը հաղորդեց, որ ադրբեջանական կողմն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի պաշտպանության նախարարության երկու զինծառայող։
Հրադադարի խախտման մասին Ստեփանակերտը տեղեկացրել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։