Մատչելիության հղումներ

ԵՄ-ում կրկին չի հաջողվել ռուսական նավթի գին սահմանել


Երեկ Եվրամիության երկրներին կրկին չի հաջողվել պայմանավորվել ռուսական նավթի կոնկրետ գին սահմանելու շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։

Ըստ գործակալության աղբյուրների՝ ԵՄ երկրները քննարկել են Ռուսաստանի Դաշնությունից մեկ բարել նավթի դիմաց 62 դոլար սակագինը, սակայն բանակցությունները փակուղի են մտել՝ Լեհաստանը և Բալթյան երկրները նման գինը բարձր են համարել։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է մեկ բարելի դիմաց 65 դոլար, սակայն Լեհաստանն ու Բալթյան երկրները չեն համաձայնել։ Իր հերթին, ծովային տրանսպորտի զարգացած կառուցվածք ունեցող երկրները, ինչպիսին են Հունաստանը և Մալթան, չեն ցանկանում, որ «վերին գինը» լինի 70 դոլարից ցածր։

Ռուսական նավթի «առավելագույն գները» հաստատելու համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը։

XS
SM
MD
LG