Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պաշտոնամուտի արարողությունը


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ինաուգուրացիան, Աստանա, 26-ը նոյեմբերի, 2022թ.
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ինաուգուրացիան, Աստանա, 26-ը նոյեմբերի, 2022թ.

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պաշտոնամուտի արարողությունը:

Տոկաևը նոյեմբերի 20-ի արտահերթ ընտրություններում ստացել է քվեների ավելլի քան 81.3 տոկոսը և լրամշակված Սահմանադրության համաձայն վերընտրվել է 7 տարի ժամկետով:

Ղազախստանի նախագահի պաշտոնը վերստին ստանձնելուց հետո նա առաջին արտասահմանյան այցով կմեկնի Ռուսաստան՝ Ղազախստանի սահմանից ոչ հեռու գտնվող Օրենբուրգ, որտեղ կհանդիպի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:

Ղազախստանում արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 64 տոկոսը:

ԵԱՀԿ դիտորդները նշել են, որ Ղազախստանում հարկ է բարելավել Ընտրական օրենսգիրքը և միջոցներ ձեռնարկել նախընտրական արշավներում իրական բազմակարծություն երաշխավորելու համար:

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարարել է, թե «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացությունը չունի օբյեկտիվություն և կասկածի տակ է դնում այդ կարևոր կառույցի աշխատանքի արդյունավետությունը»:

Եվրամիությունը հայտարարել է, որ կշարունակի համագործակցել Ղազախստանի հետ՝ Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագրով, և կաջակցի այդ երկրի կարևոր բարեփոխումներին:

Տոկաևը 20 միլիոնանոց Ղազախստանում առաջին անգամ նախագահ է ընտրվել 2019 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG