Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր ժամը 21:30 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանական կողմը կտրականապես հերքել է Երևանի պնդումը՝ այն որակելով բացարձակ սուտ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: