Մատչելիության հղումներ

Ջեյհուն Բայրամովն ընդունել է Տոյվո Կլաարին


 Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների բարելավման հարցը:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո վարչությունը հայտնում է, որ նախարարը Եվրամիության հատուկ բանագնացին ներկայացրել է խաղաղության պայմանագրի հինգ հիմնարար կետերի տարրերն ու պնդել է, թե «Հայաստանը շարունակում է Ադրբեջանի դեմ ռազմական գործունեությունը և կոպտորեն խախտում է եռակողմ պայմանավորվածությունների դրույթները»:

Բայրամովը Կլաարին նաև ասել է, թե «Ադրբեջանի տարածքում հայտնաբերվել են Հայաստանում 2021 թվականին արտադրված ականներ»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պնդմամբ՝ «Հայաստանն առայսօր չի կատարում ստաձնած պարտավորությունները»: Բայրամովը Կլաարի ներկայացրել է «Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրման Բաքվի հայեցակարգը»:

Տոյվո Կլաարն, իր հերթին, հավաստիացրել է, որ Եվրոպական միությունը կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունությունն ապահովելու և հաղորդակցության ուղիները բացելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության երկկողմ համագործակցության հարցերը:

XS
SM
MD
LG