Մատչելիության հղումներ

«Հեռուստամարաթոն-2022»-ի արդյունքում՝ ավելի քան 11 միլիոն դոլար


Նոյեմբերի 24-ին «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է 11 միլիոն 3 հազար 439. 51 դոլար: Այս մասին հաղորդում է Հիմնադրամը՝ ընդգծելով, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

Հաղորդագրության համաձայն՝ «Հեռուստամարաթոն-2022»-ի շրջանակում Հայաստանից և Արցախից հանգանակվել է 1 միլիոն 280.51 դոլար, ԱՄՆ տեղական մարմինը հավաքագրել է 5 միլիոն 250 դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3 միլիոն 284 հազար դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 700 հազար դոլար, Կանադայի (Տորոնտո) տեղական մարմինը 547 հազար 272 դոլար, ինչպես նաև նվիրատվություններ են կատարվել հետևյալ երկրներից՝ Կանադա (Մոնրեալ) 204 հազար դոլար, Բրազիլիա՝ 100 հազար դոլար, Շվեյցարիա՝ 80 հազար դոլար, Գերմանիա՝ 52 հազար 660 դոլար, Արգենտինա՝ 25 հազար դոլար, Ավստրիա՝ 6 հազար 144 դոլար, Ռումինիա ՝ 3 հազար 833 դոլար:

«Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն Հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:

Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի և Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել է մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքը», - ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG