Մատչելիության հղումներ

Նիդերլանդների խորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչության հովանավոր


Ուկրաինա - Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հեկստրան Կիևում, 15-ը նոյեմբերի, 2022թ.
Ուկրաինա - Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հեկստրան Կիևում, 15-ը նոյեմբերի, 2022թ.

Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով Ռուսաստանը ճանաչվել է ահաբեկչությունը հովանավորող պետություն:

Բանաձևում ասվում է, որ խորհրդարանի ստորին պալատն այդ որոշումը կայացրել է Ուկրաինա Ռուսաստանի նեխխուժման կապակցությամբ: Նախագիծը ներկայացրել է «կանաչ ձախերի» խմբակցության պատգամաավոր Տոմա վան դեր Լին:

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հեկստրան նշել է, որ երկրի օրենսդրությունը չի նախատեսում պատժամիջոցների սահմանում ահաբեկչության հովանավորների նկատմամբ:

«Ռուսաստանի բանակն Ուկրաինայում նպատակաուղղված և միտումնավոր հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին», - ասվում է բանաձևում:

Օրենսդիրները նաև կոչ են արել գործադիրին առավելագույն օգնություն տրամադրել Ուկրաինային մարդասիրական, դիվանագիտական և ռազմական ասպարեզներում:

Ավելի վաղ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Չեխիայի և Լեհաստանի խորհրդարանները Ռուսաստանը ճանաչել են որպես ահաբեկչությանը սատարող պետություն:

Հոկտեմբերի 13-ին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որով Ռուսաստանը համարվել է «ահաբեկչական ռեժիմ»:

XS
SM
MD
LG