Երևանի Պարոնյան փողոցից չորս մարդ տարվել է ոստիկանության Էրեբունի բաժին, «Ազատությանը» փոխանցում են ոստիկանությունից։
Բերման ենթարկվածների թվում է նաև Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն, ով բերման ենթարկվելու պահից լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» համալիրում է անցկացվում ՀԱՊԿ գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինի այցի դեմ Երևանում երեկվանից բողոքի ակցիաներ են անցկացվում նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով։