ԱՄՆ Վիրջինիա նահանգի Չեսափիկ քաղաքում անհայտ անձը երեկ երեկոյան կրակ է բացել Walmart խանութում: Ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ զոհվել են մոտ մեկ տասնյակ մարդիկ, նրանց ճշգրիտ թիվը պարզվում է, կան նաև վիրավորներ։ Նախնական տվյալներով՝ կրակողը մեկն է եղել, ոստիկանները ենթադրում են, որ նա սպանվել է:
Առևտրի կենտրոնի մոտ լրագրողները հաշվել են չորս տասնյակից ավելի շտապ օգնության մեքենաներ։
Ավելի ուշ Associated Press-ը, վկայակոչելով բժիշկներին, հայտնել է, որ Walmart-ի վիրավորներից հինգը տեղափոխվել են տեղի հիվանդանոցներից մեկը, նրանց վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։
ԱՄՆ-ում կրակոցների նախորդ դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 19-ին. Քոլորադո Սփրինգս քաղաքի ակումբներից մեկում տղամարդը կրակել էր ու սպանել հինգ մարդու, վիրավորել ևս 17-ին, նրան վնասազերծել էր այցելուներից մեկը։ Կասկածյալը ձերբակալված է: