Մատչելիության հղումներ

Ուկրաինայի իրավապահները խուզարկություն են անցկացնում Կիև-Պեչորյան մայրավանքում


Ուկրաինա - Խուզարկություն Կիև-Պեչորյան մայրավանքում, Կիև, 22-ը նոյեմբերի, 2022թ.
Ուկրաինա - Խուզարկություն Կիև-Պեչորյան մայրավանքում, Կիև, 22-ը նոյեմբերի, 2022թ.

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները և ոստիկանությունը խուզարկություն են անցկացնում Կիև-Պեչորյան մայրավանքի համալիրի տարածքում:

Իրավապահները հայտնել են, որ նպատակն է «կասեցնել ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործողությունները»:

Կիև-Պեչորյան մայրավանքը համարվում է Ուկրաինայի պատմամշակությային ամենակարևոր արժեքներից մեկը: Այն հանդիսանում է Մոսկվայի Պատրիարքարանի հովանու ներքո գործող Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու կենտրոնը:

Ուկրաինացի իրավապահները նշում են, որ ռուսական գաղտնի ծառայությունների փորձում են այդ մայրավանքն օգտագործել «ռուսական աշխարհի» գաղափարախոսությունը տարածելու նպատակով:

Ըստ ուկրաինական կողմի, ռուսական դիվերսիոն-հետախուզական խմբերը կարող են պատսպարվել համալիրի տարածքում և այնտեղ զենք պահեստավորել:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկության արդյունքների մասին տեղեկատվություն դեռ չի հրապարակել:

XS
SM
MD
LG