Ալ Խոր ավանի «Ալ Բայթ» մարզադաշտում այսօր տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության առաջին խաղը:
A խմբում տանտերերը՝ Քաթարի թիմը խաղացել է Էկվադորի ընտրանու հետ:
Հանդիպումն անցել է հարավամերիկացի ֆուտբոլիստների ակնհայտ առավելությամբ:
Էկվադորի հավաքականի ավագ Էներ Վալենսիան15-րդ րոպեին գոլ է խփել 11-մետրանոցից, ապա 31-րդ րոպեին գլխի գեղեցիկ հարվածով կրկնապատկել է հաշիվը, որը երկրորդ խաղակեսում չի փոխվել:
Վաղը՝ նոյեմբերի 21-ին, Անգլիան խաղալու է Իրանի, Սենեգալը՝ Նիդերլանդների և ԱՄՆ-ը՝ Ուելսի հետ: