Մատչելիության հղումներ

Փաստաբանի պնդմամբ, Սաակաշվիլիին թունավորել են


Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին այսօր վրացական IPN գործակալությանը տված հարցազրույցում պնդել է, որ բանտում գտնվող իր պաշտպանյալին թունավորել են։

«Նման եզրահանգման են եկել օտարեկրյա մասնագետները։ Նրանց հետազոտության մեջ տվյալներ կան այն մասին, թե ինչ նյութեր և մասնիկներ են հայտնաբերվել [Սաակաշվիլիի օրգանիզմում] և որ թունավոր նյութերին են դրանք բնորոշ», -հայտարարել է փաստաբանը։

Ավելի վաղ Սաակաշվիլիի թունավորման մասին հայտարարել էր նրա մայրը՝ Գիուլի Ալասանիան։ Նրա խոսքով՝ իր որդու օրգանիզմում մի շարք ծանր մետաղների, մասնավորաբար, սնդիկի պարունակությունը գերազանցում է թույլատրելի նորման։

XS
SM
MD
LG