Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի որդին համոզված է՝ իր հայրը Վրաստանում քաղաքական ապագա չունի


Վրաստանի երրորդ նախագահի որդին՝ Էդուարդ Սաակաշվիլին, 2021թ.
Վրաստանի երրորդ նախագահի որդին՝ Էդուարդ Սաակաշվիլին, 2021թ.

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որդին՝ Էդուարդը, վրացական Pirveli հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ իր հոր վերադարձը Վրաստան «մեծ սխալ էր»։

«Նա վերադարձավ Վրաստան, և մենք ստացանք այն աղետալի վիճակը, որ այժմ գոյություն ունի», - նշել է 27-ամյա Էդուարդ Սաակաշվիլին՝ կոչ անելով չքաղաքականացնել իր հոր առողջական վիճակին վերաբերող քննարկումները։

«Սաակաշվիլիի դերը վրացական քաղաքականությունում հստակ չէ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է տեղի ունենա, որ նա վերադառնա կառավարություն։ Երբ ես այցելում եմ նրան, հայրս միայն ուկրաինական հեռուստաալիքներ է դիտում։ Կարծում եմ, որ նա հասկանում է՝ Ուկրաինայում ինքը կարող է ավելի լավ ապագա ունենալ, քան այստեղ», - հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահի որդին։

XS
SM
MD
LG